«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերրար Սորիանոն հայտնել է, որ իր ակումբը չի գնելու «Սանթոսի» հարձակվող Նեյմարին կամ էլ Ռադամել Ֆալկաոյին «Ատլետիկոյից», ինչպես նաև բացառել է Սերխիո Ագուերոյի վաճառքը:
«Քաղաքայինների» իսպանացի տնօրենի խոսքերով իրենք նույնիսկ չեն էլ դիտարկել Նեյմարին կամ Ֆալկաոյին գնելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ «Սիթին» հստակ մտադրվել է թիմում պահել Ագուերոյին, ում ծառայություններով հետաքրքրվում է «Ռեալը»:
-Նեյմարն ու Ֆալկաո՞ն: Դա սուտ տեղեկություն է, մենք երբեք չենք ցանկացել ձեռք բերել նրանց:
Առաջին հերթին, ցանկանում եմ ընդգծել, որ մենք երբեք չենք մտածել Ագուերոյին վաճառելու մասին: Սերխիոն երջանիկ կլինի մնալ մեզ հետ հաջորդ մրցաշրջանում,- հայտնել է Սորիանոն: