Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Լիվերպուլը» պատրաստվում է 2 տարվա պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Կոլո Տուրեի հետ:
«Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վաղուց է հետաքրքրված իվուարցու ծառայություններով: Բանակցություններում կողմերը մոտ են հաջող ավարտին:
Կոլոն կարող է դառնալ «Լիվերպուլի» ամառային տրանսֆերային պատուհանի առաջին ձեռքբերումը: Նա «Լիվերպուլ» կտեղափոխվի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Ռոջերսը Տուրեին տեսնում է որպես Ջեյմի Կարագերին փոխարինող, ով հայտնել է կարիերան ավարտելու մասին: