«Սանդերլենդի» դարպասապահ Սիմոն Մինյոլեն ակնարկել է, որ հաջորդ մրցաշրջանը նա կանցկացնի «Սթեյդիում օֆ Լայթում»:
Հայտնի է, որ 23-ամյա բելգիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է «Արսենալը»:
-Որպես ֆուտբոլիստ՝ դու միշտ ցանկանում ես հաղթել և զբաղեցնել ավելի բարձր հորիզոնական մրցաշարային աղյուսակում, քան 17-րդն է: Իհարկե, սա հիասթափեցնող մրցաշրջան էր բոլորիս համար:
Միևնույն ժամանակ դրա համար պատճառներ կային, և հույս ունեմ, որ հաջորդ տարի մեզ կհաջողվի ավելի լավ հանդես գալ: Երբ եկավ նոր մարզիչը, մենք ուշքի եկանք, և դա լավ նշան է:
Այժմ իսկական ժամանակն է նայել հայելու մեջ և ներդնել բոլոր ուժերը, որպեսզի ավելի ուժեղ անցկացնենք հաջորդ մրցաշրջանը,- հայտնել է Մինյոլեն: Shields Gazette