«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը ևս մեկ անսպասելի հարցազրույց է տվել՝ կրկին անգամ կասկածի տակ դնելով մերսիսայդյան ակումբում իր ապագան:
Ընդամենը մեկ օր առաջ 26-ամյա ուրուգվայցին դժգոհել էր, որ անգլիական մամուլը իրեն չափից շատ է քննադատում: Լուիսը նաև խոստովանել էր, որ իր համար դժվար կլինի մերժել «Մադրիդի Ռեալ» տեղափոխվելու առաջարկը:
Չնայած ֆուտբոլիստի գործակալը հայտնել էր, որ Լուիսն իրեն երջանիկ է զգում «Էնֆիլդում» և ոչ մի այլ ակումբից առաջարկ չունի, սակայն անձամբ Սուարեսը շարունակում է կասկածի տակ դնել իր ապագան «Լիվերպուլում»:
-Ես չգիտեմ, թե երբ կհեռանամ և չգիտեմ՝ կմնամ այստեղ, թե՝ ոչ: Ես խոսել եմ մարզչի հետ և նա գիտի, թե ես ինչ եմ ուզում: Հասկանալի է, որ ակումբը ցանկանում է պահել ինձ:
Ռոջերսը նույնպես ֆուտբոլիստ է եղել և լավ հասկանում է, որ իմ իրավիճակը շատ բարդ է: Դա ճիշտ չէ, որ ես բանակցում եմ «Ռեալի» հետ: Ապագայի հետ կապված դեռ որոշում չեմ կայացրել,- Daily Mirror պարբերականին տված հարցազրույցում ասել է Սուարեսը: