Այս շաբաթ «Վեսթ Հեմը» պետք է ավարտի «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Էնդի Քերոլին ձեռք բերելու գործընթացը: Ֆուտբոլիստի համար «Վեսթ Հեմը» կվճարի 15մլն ֆունտ:
Դեռևս մայիսի վերջին են «կարմիրներն» ընդունել Քերոլին գնելու լոնդոնյան ակումբի առաջարկությունը: Լուրջ մտավախություններ կային, որ «դարբինները» չեն կարող համաձայնության գալ հենց ֆուտբոլիստի պայմանագրի պայմանների հետ: Սակայն, ինչպես տեղեկացնում է Liverpool Echo-ն, դժվարությունները հաղթահարված են, և մոտակա օրերին 24-ամյա Քերոլը պաշտոնապես կտեղափոխվի «Վեսթ Հեմ»:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Քերոլը, «Վեսթ Հեմում» վարձավճարով հանդես գալով, 7 գոլի հեղինակ է դարձել և կատարել է 4 գոլային փոխանցում: