Բելգիայի հավաքականի և «Սանդերլենդի» դարպասապահ Սիմոն Մինյոլեի գործակալը հայտնել է, որ իր հաճախորդը ցանկանում է ավելի ուժեղ ակումբ տեղափոխվել:
Ակնհայտ է, որ «կատուները» չեն ցանկանում կորցնել իրենց առաջին համարին և պատրաստ են նոր պայմանագիր առաջարկել նրան: Սակայն գործակալը չի կարծում, որ 24-ամյա բելգիացին երկար կմնա «Սթեյդիում օֆ Լայթում»:
-Կարծում եմ, որ քիչ հավանական է, որ նա նոր պայմանագիր կստորագրի: Ակնհայտ է, որ Սիմոնը հասել է այն կետին, որ ցանկանում է նոր մակարդակի անցնել: Նա շատ հավակնոտ է, և ցանկանում է մասնակցել հաջորդ տարի տեղի ունեցող աշխարհի առաջնությանը Բրազիլիայում:
Լավ է, որ «Սանդերլենդը» դուրս չմնաց Պրեմիեր Լիգայից, սա ֆանտաստիկ ակումբ է, որտեղ Մինյոլեն 3 հրաշալի տարիներ անցկացրեց: Բայց, հնարավոր է, եկել է ժամանակն ավելի բարձր մակարդակի ակումբ տեղափոխվելու, որը հավակնում է եվրոգավաթներին մասնակցելուն,- հայտնել է գործակալ Նիկո Վայսեն Sunderland Echo-ի հետ ունեցած հարցազրույցում:
Լուրերի համաձայն Մինյոլեի ծառայություննրով հետաքրքրված են «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: