«Ռեդինգը» 1 տարվա պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ուեյն Բրիջի հետ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
32-ամյա Բրիջը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Բրայթոնում», ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ուներ այն բանից հետո, երբ ավարտվեց իր պայմանագիրը «քաղաքայինների» հետ:
Անգլիայի հավաքականի նախկին խաղացողի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին ավելի վաղ հայտնել էր «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը, բայց Ուեյնը գերադասեց «Ռեդինգը»` Պրեմիեր Լիգան լքած մյուս ակումբը:
Աղբյուրի համաձայն, Բրիջին «Ռեդինգում» տեսնում են որպես Յան Հարթին և Նիկի Շորին փոխարինող: