«Լիվերպուլը» մոտ է «Սևիլյայի» 20-ամյա կիսապաշտպան Լուիս Ալբերտոյին ձեռք բերելուն` 5մլն ֆունտի և հավելյան պարգևատրումների դիմաց:
Ավարտված մրցաշրջանն Ալբերտոն վարձավճարով անցկացրել է «Բարսելոնա Բ»-ում: «Սևիլյան» մեծ հույսեր է կապում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստի հետ, սակայն ակումբի ֆինանսական դրությունը ստիպում է լսել «Լիվերպուլի» առաջարկը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Սևիլյան» պատրաստ է ընդունել 5մլն ֆունտի առաջարկը: Եվս 3 մլն կտրամադրվի որոշ պարգևատրումների միջոցով:
Հավելենք, որ «Բարսելոնա Բ»-ն Իսպանիայի 2-րդ դիվիզիոնում է հանդես գալիս: Այնտեղ Ալբերտոն դարձել է 11 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: