«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ «Սիթի օֆ Մանչեսթերում» աշխատելու ժամանակ ակումբում քննարկվում էր «Նապոլիի» հարձակվող Էդիսոն Կավանիի հնարավոր տեղափոխության մասին:
Կավանիի ապագան այս ամառ ևս բազմաթիվ լուրերի առիթ է դարձել, և «քաղաքայինները», որոշ տեղեկությունների համաձայն, պահպանում են հետաքրքրությունն ուրուգվայցի աստղի նկատմամբ, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 53 մլն ֆունտ:
Մանչինիի խոսքերով, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, նա իսկապես խոսել է ակումբի ղեկավարության հետ Էդիսոնի ձեռքբերման հետ կապված: Սակայն իտալացին վստահ չէ, որ Կավանին անհրաժեշտ կլինի իր փոխարինող Մանուել Պելեգրինիին:
-Երբ ես «Սիթիում» էի, ես հաճախ էի խոսում ղեկավարության հետ Կավանիի մասին: Այդուհանդերձ ես չգիտեմ, արդյոք նա կհետաքրքրի նոր մարզչական շտաբին,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Evening News-ը: