Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Լիվերպուլը» համաձայնվել է դարպասապահ Սիմոն Մինյոլեի տրանսֆերը ձեռք բերելու համար «Սանդերլենդին» 11 մլն ֆունտ վճարել:
Ընդհամենը մի քանի օր բանակցելուց հետո երկու ակումբները համաձայնության եկան Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահի տեղափոխության հարցում:
Հաղորդվում է, որ արդեն հաջորդ շաբաթ Մինյոլեն կլինի Մելվուդում «կարմիրների» մարզաբազայում, որտեղ բուժզննում կանցնի և կհամաձայնեցնի անձնական պայմանագիրը:
Եթե այս տեղափոխությունը կայանա, ամենայն հավանականությամբ, Մինյոլեն կդառնա «Լիվերպուլի» առաջին համարը: Այդ պարագայում մերսիսայդցիները կազատվեն Խոսե Ռեյնայից, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Բարսելոնան»: Իսպանացու ներկայիս պայմանագիրը կլրանա երեք տարուց: