«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը, ով արդեն ավարտել է իր կարիերան, վստահ է, որ իր նախկին ակումբը կկարողանա պահել Լուիս Սուարեսին:
Այս ամառ 26-ամյա ուրուգվայցին անդադար հայտնում է Անգլիայից հեռանալու իր ցանկության մասին: Սուարեսը չի թաքցնում, որ ցանկանում է խաղալ Մադրիդի «Ռեալում»:
Չնայած Լուիսի այդ տրամադրվածությանը, նա երկարաժամկետ պայմանագիր ունի «Լիվերպուլի» հետ: Կարագերի կարծիքով նորմալ է, որ այլ ակումբներ հետաքրքրվում են Սուարեսով:
-Ես կարծում եմ՝ նա կարող է մնալ: Որոշ թոփ ակումբներ կհետաքրքրվեն նրանով, քանի որ Սուարեսը թոփ մակարդակի ֆուտբոլիստ է:
Մենք նրան գնեցինք «Այաքսից», նա պայմանագիր ստորագրեց, իսկ նախորդ ամառ երկարաձգեց պայմանագիրը: Հուսով եմ՝ կկարողանանք պահել նրան:
Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է: Նախորդ մրցաշրջանում նա կարող էր դառնալ Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստը,- ITV-ին տված հարցազրույցում ասել է կարագերը: