«Տոտենհեմ»-ի բելգիացի կիսապաշտպան Մուսա Դեմբելեն, ով ազգային հավաքականում լուրջ վնասվածք էր ստացել, կկարողանա մասնակցել իր կարիերայում առաջին հյուսիսլոնդոնյան դերբիին: Նոյեմբերի 17-ին «Տոտենհեմ»-ը կհյուրընկալվի սկզբունքային մրցակից «Արսենալ»-ին:
Բելգիացին, ով «Ուայթ Հարթ Լեյն» տեղափոխվեց «Ֆուլհեմ»-ից 15 մլն ֆունտով, շատ վառ սկսեց մրցաշրջանը, սակայն ազգային հավաքականում ստացած վնասվածքը նրան դուրս թողեց նախորդ տուրերից:
«Տոտենհեմ»-ի մարզչական շտաբը լրջորեն անհանգստացած էր 25-ամյա կիսապաշտպանի առողջությամբ և սպասվում էր, որ նա շարք կվերադառնա առնվազն մեկ ամսից: Սակայն, ի ուրախություն Վիլաշ-Բոաշի, վիրահատական միջամտություն չպահանջվեց և ֆուտբոլիստը մարզչի տրամադրության տակ կլինի հաջորդ շաբաթից:
Այս պարագայում նա բաց կթողնի «Եվրոպա Լիգայի» խմբային փուլի հերթական խաղը «Մարիբոր»-ի դեմ և Պրեմիեր Լիգայում՝«Մանչեսթր Սիթի»-ի դեմ, սակայն կկարողանա մասնակցել պրեմեր լիգայի շրջանակներում հյուսիսլոնդոնյան դերբիին: