«Սանդերլենդը» ավարտին է հասցրել իր հերթական և թերևս ամենթանկ տրանսֆերը: «ԱԶ Ալկմարի» հարձակվող Ջոզի Ալտիդորը միացել է Դի Կանիոյի թիմին: Գործարքը արժեցել է 6 մլն ֆունտ:
ԱՄՆ-ի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը «կատուների» հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել: Արժե նշել, որ Ալտիդորը նորեկ չէ անգլիական ֆուտբոլում: Ժամանակին նա հանդես է եկել «Հալլ Սիթիում»:
«Հալլից» հետո նա որոշ ժամանակ խաղաց «Բուրսասպորում» և հետո տեղափոխվեց «Ալկմար»: Վերջին երկու մրցաշրջանում Ջոզին 48 գոլի հեղինակ է դարձել: