«Սաութհեմպտոնը» ձեռք բերեց «Սելտիկի» 22-ամյա կիսապաշտպան և Քենիայի հավաքականի ավագ Վիկտոր Վանյամային: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Վիկտորը «Սաութհեմպտոնի» հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրել: Գործարքն արժեցել է 12-12.5 մլն ֆունտ: Վանյաման շոտլանդական ակումբ էր տեղափոխվել երկու տարի առաջ ընդամենը 900 հզր ֆունտով:
Տաղանդավոր քենիացու ծառայություններով երկար ժամանակ հետաքրքրվում էր «Արսենալը», սակայն Վիկտորը որոշեց տեղափոխվել «Սաութհեմպտոն», որտեղ խաղալու հնարավորություն կունենա:
-Հիանալի զգացողություններ են: Ես ուրախ եմ, որ այսուհետ հանդես եմ գալու «Սաութհեմպտոնում»: Կային նաև այլ տարբերակներ, սակայն «Սաութհեմպտոնն» ամբիցիոզ ակումբ է, ինչի համար էլ որոշեցի տեղափոխվել հենց այստեղ,- ասել է Վանյաման: