«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը շուտով նոր պայմանագիր կստորագրի «կարմիրների» հետ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
33-ամյա կիսապաշտպանի ներկայիս պայմանագրին մնացել է ընդամենը մեկ տարի: Կողմերի միջև ակտիվ բանակցություններ են ընթանում և սպասվում է, որ արդեն այս շաբաթ Ջերարդը նոր պայմանագիր կստորագրի:
Աղբյուրի հաղորդմամբ, Սթիվենն անգամ չի մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին: Ավելացնենք, որ Ջերարդը «Լիվերպուլում» է 1998թ-ից: Այդ պահից նա մասնակցել է 440 հանդիպման և դարձել 98 գոլի հեղինակ: