«Վեստ Բրոմվիչի» կիսապաշտպան Յուսուֆ Մուլումբուն նոր` 3-ամյա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ` բարելավված պայմաններով:
Մուլումբուի պայմանագրի ժամկետն ավարտվում էր հաջորդ ամառ, այդ պատճառով էլ ակումբը որոշեց չհետաձգել համագործակցությունը երկարաձգելու հարցը: Կողմերը հեշտ փոխհամաձայնության են եկել, և 26-ամյա Յուֆուսը նոր գործարք է կնքել:
2009/2010 մրցաշրջանում Մուլումբուն մեծ դեր է խաղացել «Վեստ Բրոմվիչի»` Պրեմիեր Լիգայի ուղեգիր ձեռք բերելու մեջ, իսկ հաջորդ մրցաշրջանում իր թիմի լավագույն խաղացողն է ճանաչվել երկրպագուների և ֆուտբոլիստների կողմից: Դրանից ի վեր Կոնգոյի հավաքականի ֆուտբոլիստը մնում է «Վեստ Բրոմվիչի» կարևորագույն օղակը: