«Սևիլյայի» նախագահ Խոսե Դել Նիդոն հաստատեց, որ իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն այսօր կդառնա «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ երկու ակումբները համաձայնության են եկել փոխհատուցման հարցում: «Սևիլյան» ընդունել է 21.7 մլն ֆունտ առաջակը մի շարք պարգևավճարների հետ միասին:
Այսօր «Սևիլյայի» նախագահը հաստատեց, որ Նեգրեդոն իսկապես տեղափոխվում է Մանչեսթեր: Գործարքը պետք է ավարտվի մոտակա մի քանի ժամվա ընթացքում:
-Մենք մոտ ենք Նեգրեդոյի վաճառքն իրականացնելու ավարտին: Եթե ամեն ինչ լավ անցնի, ապա նա հրաժեշտ կտա «Սևիլյային»:
«Սիթին» գնում է հրաշալի ֆուտբոլիստի: «Սևիլյայի» և Նեգրեդոյի համար սա մեծ գործարք է: Այս պայմանագիրը նրա ամբողջ կյաքնի համար է,- Դել Նիդոյի խոսքերն է մեջբերում Goal-ը: