Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստ է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի համար 40 մլն ֆունտ առաջարկել:
Սպասվում է, որ 26-ամյա ուրուգվայցին կդառնա Վենգերի տրանսֆերային գլխավոր նպատակը, քանի որ, ինչպես երևում է, «Արսենալը» համակերպվել է այն մտքի հետ, որ իրենց չհաջողվեց ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինին:
Ինչպես հայտնի է, «զինագործներն» արդեն երկու առաջարկ արել են Սուարեսի համար. առաջին անգամ՝ 30 մլն ֆունտի, երկրորդ անգամ՝ 35 մլն-ի, սակայն երկու անգամ էլ մերժում են ստացել: Այժմ լոնդոնցիները պատրաստ են իրենց առաջարկը բարելավել 5 մլն-ով:
Ավելացնենք, որ Սուարեսն օրեր առաջ հերթական անգամ հայտնեց «Լիվերպուլից» հեռանալու իր ցանկության մասին: