«Վեստ Բրոմվիչի» պաշտպան Յունաս Օլսոնն «անիրական» է համարում իր թիմի համար ավելի բարձր դիրք զբաղեցնելը, քան Պրեմիեր Լիգայի անցած մրցաշրջանում զբաղեցրած 8-րդ տեղն էր:
Սթիվ Քլարկը, ով անցած ամռանն է գլխավորել «Վեստ Բրոմվիչը», շատ գրավիչ թիմ էր ստեղծել, որը երկար ժամանակ հավակնում էր ոչ միայն եվրոգավաթի գոտի մտնել, այլև անգամ Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար էր պայքարում:
Եվ չնայած մրցաշրջանի վերջում «Վեստ Բրոմվիչն» «ընդամենը» 8-րդ տեղը զբաղեցրեց, Օլսոնը վստահ է, որ իր թիմը դժվար կարողանա բարելավել այդ արդյունքը:
-Անցած մրցաշրջանում մենք առաջ էինք բոլոր այն ակումբներից, որոնց հետ իսկապես կարող ենք հավասար պայքար մղել, իսկ պայքարել մնացած 7 հորիզոնականները զբաղեցրած ակումբների հետ բարդ խնդիր է:
Եթե ամեն ինչ հաջող ընթանա, հնարավոր է մեզ հաջողվի, բայց բարդ է պայքարել այս 7 ակումբների հետ ամբողջ մրցաշրջանի ընթացքում, քանի որ նրանց բյուջեն շատ ավելի մեծ է,- Օլսոնի խոսքերն է մեջբերում Goal-ը: