«Բավարիան» «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար պատրաստվում է լոնդոնյան ակումբին 40 մլն եվրո (34.5 մլն ֆունտ) առաջարկել:
Նախորդ ամիս հայտնի դարձավ, որ Լուիզը չի հետաքրքրում «Բավարիային»: Սակայն այժմ, ինչպես հաղորդում է Daily Telegraph-ը, մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսե Գվարդիոլան ակումբի ղեկավարությանը դիմել է Լուիզի տրանսֆերը գնելու առաջարկով:
Նախորդ շաբաթ այս հարցով երկու ակումբների միջև կապ հաստատվեց, և արդեն մոտական ժամանակներս պաշտոնակա առաջարկը կլինի:
Աղբյուրի հաղորդմամբ, Լուիզը չի ցանկանում անգլիական այլ ակումբում խաղալ, եթե «Չելսին» որոշի վաճառի իրեն:
Հիշեցնենք, որ «Չելսին» Լուիզին 2011թ-ի հունվարին 25 մլն ֆունտով գնեց «Բենֆիկայից»: «Ազնվականների» երկրպագուները շատ սիրեցին Լուիզին, ով նախորդ մրցաշրջանում տեղափոխվեց հենակետային կիսապաշտպանի դիրք: Նախկինում բրազիլիացու ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Բարսելոնան»: