Մի քանի շաբաթ շարունակվող լարված բանակցություններից հետո «Նյուքասլին» հաջողվեց համաձայնեցնել «Լիոնի» հարձակվող Բաֆետիմբի Գոմիսի տրանսֆերային արժեքը:
«Կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն ամբողջ ամռան ընթացքում փորձում է ուժեղացնել հարձակման գիծը, որը հիմա համալրված է միայն Պապիս Սիսեով և Շոլա Ամեոբիով: Իսկ այսօր ակումբին հաջողվել է համաձայնության գալ Գոմիսի տեղափոխության հարցում:
-Մենք ընդունել ենք «Նյուքասլի» 8 մլն եվրոյի առաջարկը` գումարած 2 մլն որպես բոնուս: Ակումբը պետք է նաև ընդունի ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջները:
Ես հասկանում եմ, որ որոշ խնդիրներ կան այս հարցի հետ կապված, սակայն հուսանք, որ ամեն ինչ կորոշվի մոտակա 24 կամ 48 ժամվա ընթացքում,- L’Equipe-ի հետ հարցազրույցում հայտնել է «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը: