«Լիլի» հարձակվող Սալոմոն Կալուն, ում ծառայություններով հետաքրքրված են «Վեստ Հեմը» և «Վեստ Բրոմվիչը», ցանկություն է հայտնել մնալ իր ներկայիս ակումբում:
Ամբողջ ամռան ընթացքում լուրեր էին շրջանառվում, որ «Չելսիի» նախկին հարձակվողը ցանկանում է վերադառնալ Անգլիա:
Հայտնի է, որ «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը ցանկանում է Սալոմոնին դարձնել Էնդի Քերոլի դիրքային խաղընկեր, իսկ «Վեստ Բրոմվիչի» մարզիչ Սթիվ Քլարկը տեսնում է Կալուին որպես թիմը լքած Ռոմելու Լուկակուի փոխարինող:
Սակայն 28-ամյա իվուարցին, ում շաբաթական աշխատավարձը կազմում է 80 հզր ֆունտ, չի շտապում հեռանալ «Լիլից»:
-Ռեներ Ժիրարն այն մարզիչն է, ով ինձ օգնեց աճել: Սա հաշվի առնելով` ես որևէ պատճառ չեմ տեսնում թիմից հեռանալու համար,- Voix du Nord-ի հետ հարցազրույցում հայտնել է Կալուն: