«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը բաց կթողնի իր թիմի առաջիկա ընկերական խաղը «Վոլերանգայի» հետ, որը տեղի կունենա Նորվեգիայում:
Բրենդան Ռոջերսի սաները չորեքշաբթի օրը կխաղան «Վոլերանգայի» հետ, որը կլինի Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ նախավերջին խաղը:
Սակայն Սուարեսը, ով մասնակցեց «Մելբուռն Վիկտորիայի», Թաիլանդի աստղերի հավաքականի և «Օլիմպիակոսի» հետ խաղերին, «կարմիրների» հետ չի մեկնել Նորվեգիա: Ինչպես հաղորդում է BBC-ն, պաշտոնական հաղորդագրության մեջ Սուարեսի բացակայությունը պատճառաբանվում է վնասվածքով:
Հիշեցնենք, որ «Արսենալը» Սուարեսին գնելու երկու անհաջող փորձ է արել: Լուրերի համաձայն, 26-ամյա ուրուգվայցուն բարկացրել է «Լիվերպուլի» դիրքորոշումը: