«Ուիգանը» պաշտոնապես ավարտեց «Սանդերլենդի» կիսապաշտպան Ջեյմս Մակքլինի ձեռքբերումը:
Երեկ Մակքլինը հաջող անցավ բուժզննումը, իսկ այսօր 3-ամյա պայմանագիր կնքեց և ստացավ 11 համարի մարզաշապիկը: Այս տրանսֆերը գնահատվում է 2 մլն ֆունտ:
Իռլանդիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը դարձավ «Ուիգանի» 10-րդ նորեկն այս ամառ: Իր նոր թիմի կազմում Մակքլինը կարող է նորամուտը նշել այս կիրակի կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սուպերգավաթի խաղում:
Հավելենք, որ «Սանդերլենդում» Ջեյմսը երկու մրցաշրջան է անցկացրել` մասնակցելով 78 խաղի: Սկզբում Մակքլինը մեծ առաջխաղացում ունեցավ, սակայն հետո սկսեց անկում ապրել: