• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պաբլո Օսվալդոն տեղափոխվեց «Սաութհեմպտոն»

Պաբլո Օսվալդո«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնեց «Ռոմայի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Պաբլո Օսվալդոյին ձեռք բերելու մասին:

Գործարքը գնահատվում է 18 մլն եվրո, իսկ ևս 2 մլն եվրոն կվճարվի որպես բոնուս: «Սեյնթ Մերիում» Օսվալդոն տարեկան  3 մլն եվրո կստանա:

Պաբլոն արդեն 4-ամյա պայմանագիր է կնքել «Սաութհեմպտոնի» հետ: Սա ակումբի համար տրանսֆերային նոր ռեկորդ է: Օսվալդոն ամառվա ընթացքում «Սաութհեմպտոնի» երրորդ ձեռքբերումն է:

27-ամյա Օսվալդոն Ա Սերիայի անցած մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում և դարձել է 16 գոլի հեղինակ: Իտալիայի հավաքականում Պաբլոն մասնակցել է 9 խաղի:

Պաբլոն վերջին երկու մրցաշրջանների ընթացքում հանդես է եկել «Ռոմայում»: Մինչ այդ նա խաղացել է «Ատալանտայում», «Լեչեում», «Ֆիորենտինայում», «Բոլոնիայում» և «Էսպանյոլում»: Ընդհանուր առմամբ իր կարիերայում նա անցկացրել է 232 խաղ և խփել է 79 գոլ:

Պաշտոնապես որպես «Սաութհեմպտոնի» ֆուտբոլիստ Օսվալդոն կներկայանա երկուշաբթի օրը: Նոր թիմի կազմում իր մեկնարկը  նա կնշի շաբաթ օրը կայանալիք Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում, երբ «Սաութհեմպտոնը» կհյուրընկալի  «Սանդերլենդին»:

Հետաքրքիր փաստեր