«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերն իր կարծիքն է արտահայտել Եվրոպայի Սուպերգավաթում «Չելսիի» դեմ կայանալիք խաղի մասին և հայտնել, որ դեռ չի մոռացվել Չեմպիոնների Լիգայի 2011/12 մրցաշրջանի եզրափակիչ խաղը:
Մյունխենի «Ալյանց Արենայում» կայացած այդ խաղի 88-րդ րոպեին «Չելսին» հաշիվը դարձրեց 1:1 և հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարերով հաղթեց «Բավարիային»:
-Մենք մեր հաշիվներն ունենք «Չելսիի» հետ: Մենք չենք կարող հիշողությունից ջնջել Չեմպիոնների Լիգայի եզրափակչում կրած պարտությունը: Կանենք ամեն ինչ, որպեսզի Սուպերգավաթի խաղարկությունում հաղթենք «Չելսիին»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում A Bola պարբերականը:
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա օգոստոսի 30-ին: