«Վեստ Հեմի» նորեկ Ստյուարտ Դաունինգը խոստովանել է, որ այս ամառ իրեն ձեռք բերել հավակնում էր «Նյուքասլը»:
Ինչպես հայտնի է, ավելի վաղ «Վեստ Հեմը» ձեռք բերեց Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» 29-ամյա ֆուտբոլիստին 6 մլն ֆունտով: Սակայն մինչ այդ Ստյուարտին էր հավակնում նաև «Նյուքասլը», որի հետ գործարքը չի կայացել Դաունինգի տարիքի և աշխատավարձի պատճառով:
-Որոշ բանակցություններ էին ընթանում, և «Նյուքասլն» իմ հարցով էր դիմել: Սակայն, ինչպես երևաց, նրանց ղեկավարները նման են «Լիվերպուլի» ղեկավարներին` տրանսֆերային գնումների, վաճառքի և ֆուտբոլիստի տարիքի հարցում: Կարծում եմ, երբ նրանք ամեն ինչ հաշվի են առել, դա Ալան Պարդյուի համար խնդիր է դարձել:
Ես հետաքրքրվում էի այդ տեղափոխությամբ, և հույս ունեի, որ այն կիրականանա, սակայն երբ ես խոսեցի Սեմ Էլլարդայսի հետ, նա ցանկացավ անմիջապես գնել իմ տրանսֆերը: Նա ջանքեր չխնայեց ինձ ձեռք բերելու համար, և որպես խաղացող, ես ավելին չէի կարող ցանկանալ,- Daily Mirror-ի հետ հարցազրույցում հայտնել է Դաունինգը: