Համաձայն Goal-ի, «Մանչեսթեր Սիթին» 4 մլն ֆունտի չափով «Ատլետիկոյի» հետ համաձայնեցրել է կենտրոնական պաշտպան Մարտին Դեմիկելիսի տրանսֆերային արժեքը:
Դեմիկելիսի տրանսֆերը կազմում 3.5 մլն ֆունտ, որն «Ատլետիկոն» միանգամից կստանա, իսկ 500 հզր-ը` հավանական բոնուսների տեսքով:
«Քաղաքայինները» դեռևս պետք է պայմանավորվեն Մարտինի հետ անձնական պայմանագրի վերաբերյալ, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ Դեմիկելիսը լավ ծանոթ է «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, ում գլխավորությամբ հանդես է եկել «Մալագայում» և «Ռիվեր Փլեյթում», դժվար թե որևէ խնդիր առաջանա:
Նշենք, որ «Ատլետիկոն» այս ամառ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով է ձեռք բերել Դեմիկելիսին: Սակայն վերջերս թվում էր, որ «Սիթին» կարող է հրաժարվել 32-ամյա պաշտպանի թեկնածությունից և իր ուշադրությունը կենտրոնացնել «Վալենսիայի» պաշտպան Ադիլ Ռամիի վրա, սակայն Պելեգրինին պնդել է, որ հենց Մարտինին գնեն: