Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Չելսին» բանակցություններ է վարում «Պորտուի» վինգեր Քրիստիան Ատսուին ձեռք բերելու համար:
21-ամյա գանացու պայմանագիրը «Պորտուի» հետ ավարտվում է հաջորդ ամառ, և այդ պատճառով էլ ֆուտբոլիստի վաճառքը միանգամայն հավանական է: Աղբյուրի համաձայն, 3.5 մլն ֆունտը բավական կլինի գործարքն իրականացնելու համար:
Ատսուին ձեռք բերելու նախաձեռնությունը «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյինն է: Պորտուգալացին հույս ունի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն ավարտել Քրիստիանի տեղափոխությունը «Սթեմֆորդ Բրիջ»:
Ավելացնենք, որ ավելի վաղ Ատսուի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը»: