Ինչպես հայտնում է Daily Star-ը, «Վեստ Բրոմվիչը» մտադիր է վարձակալել «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ջեկ Բուտլանդին:
Անցած շաբաթ «Բրոմվիչի» հիմնական դարպասապահ Բեն Ֆոսթերը լուրջ վնասվածք է ստացել և երեք ամիս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ: Այժմ ակումբին անհրաժեշտ է դարպասապահ, ով կփոխարինի նրան:
Աղբյուրի համաձայն, «Հոթորնս» կարող է տեղափոխվել 20-ամյա Բուտլանդը, ում խաղային փորձ է անհրաժեշտ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ: Իր ակումբում հիմնական դարպասապահի տեղի համար պայքարում Ջեկը զիջում է Ասմիր Բեգովիչին:
Նաև նշվում է, որ գործարքի կայացման մեջ մեծ դեր կարող է խաղալ վարձակալության ժամկետը: Հեռանկարային Բուտլանդը դժվար թե ցանկանա կրկին նստել պահեստայինների նստարանին, երբ Ֆոսթերը շարք վերադառնա: