Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինում միմյանց դեմ դաշտ դուրս եկան «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ընթացիկ մրցաշրջանում միավորներ չկորցրած «Լիվերպուլը» հաղթանակով ավարտեց նաև «կարմիր սատանաների» հետ մրցավեճը: Մերսիսայդցիների միակ և հաղթական գնդակը խաղի 4-րդ րոպեին խփեց Դանիել Սթարիջը՝ 1:0:
«Լիվերպուլը» հաղթեց և վաստակած 9 միավորով կգլխավորի մրցաշարային աղյուսակը:
Գոլ․ Սթարիջ՝ 4ր: