«Պարմա»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնին հարցազրույցում ասել է, որ բարձր է գնահատում «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելլիի տաղանդը:
-Բալոտելլին տաղանդավոր ֆուտբոլիստ է: Բայց նա պետք է աշխատի վարպետության վրա: Եթե նա կարողանա ավելացնել այն, ապա կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը,- Դոնադոնիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն: