«Արսենալ»-ը, «Տոտենհեմ»-ը և «Լիվերպուլ»-ը հունվարին կփորձեն ձեռք բերել Դոնեցկի «Շախտյոր»-ի հարձակվող Լուիս Ադրիանոյին: Daily Mail
Անցած շաբաթ այս երեք ակումբերի սկաուտները «Չելսի» – «Շախտյոր» խաղում հետևել են բրազիլացուն:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, «Տոտենհեմ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն նաև հետաքրքրված են Ֆերնանդինյոի և Վիլլիանի ծառայություններով:
Հիշեցնենք, որ Ադրիանոն ուկրաինական ակումբում անցկացրած 107 խաղում խփել է 45 գնդակ: