«Մանչեսթեր Սիթին» մտածում է «Տոտտենհեմի» նախկին պաշտպան Վիլյամ Գալասին կարճաժամկետ պայմանագիր առաջարկելու մասին:
«Տոտտենհեմից» հեռանալուց հետո Գալասն իր համար նոր ակումբ չընտրեց և այժմ գտնվում է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում: Խոսվում էր, որ փորձառու պաշտպանը կմիանա Պրեմիեր Լիգայի նորեկ «Կրիստալ Փելեսին», սակայն գործարքն այնդպես էլ չկայացավ:
Այժմ, ինչպես հայտնում է ESPN-ն, 36-ամյա ֆրանսիացին, ով անգլիական ֆուտբոլում իր կարիերան անցկացրել է Լոնդոնում, կարող է դառնալ «քաղաքային»: «Սիթին» լուրջ խնդիրներ ունի պաշտպանության կենտրոնում: Վնասվածքի պատճառով որոշ ժամանակ Պելեգրինիի տրամադրության տակ չեն լինի Վենսան Կոմպանին, Միկա Ռիչարդսը և անգամ Մարտին Դեմիկելիսը, ով օրեր առաջ է տեղափոխվել մանչեսթերյան ակումբ: