«Սուոնսի Սիթիի» կիսապաշտպան Ջոնջո Շելվին հայտնել է, որ ցանկանում էր մնալ «Լիվերպուլում» և որոշ խաղային ժամանակ ստանալ:
Այս ամառ 21-ամյա անգլիացին, վերջապես, լքեց «Էնֆիլդը» և տեղափոխվեց Միքայել Լաուդրուպի թիմ: «Կարմիրների» դեմ Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի խաղից առաջ Շելվին պատմել է, որ չէր ցանկանում «Լիվերպուլում» հենց այնպես աշխատավարձ ստանալ:
-Ես ցանակնում էի ֆուտբոլ խաղալ: Ես չէի ցանկանում լինել մեկը նրանցից, ովքեր նստում են պահեստայինների նստարանին և ստանում են իրենց գումարները: Դա իմ բնավորության մեջ չկա, ես այսպես եմ դաստիարակվել:
Անգամ Բրենդան Ռոջերսը («Լիվերպուլի» գլխավոր մարզիչը) ասաց. «Դու թիմի այն խաղացողներից ես, ով երջանիկ չէ այստեղ գտնվելու համար»,- Շելվիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: