«Չելսիի» նախկին հարձակվող Սալամոն Կալուն հայտնել է, որ դեռ կարող է վերադառնալ անգլիական ֆուտբոլ:
Կալուն «Սթեմֆորդ Բրիջը» լքեց 2012 թվականին: Այս ամառ Սալամոնը բանակցություններ էր վարում «Վեստ Բրոմվիչի» և «Վեստ Հեմի» հետ, սակայն ակումբներից և ոչ մեկը պատրաստ չեղավ Սալամոնին շաբաթական 70 հզր ֆունտ վճարել:
Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանի 28 խաղում Կալուն 14 գոլ է խփել: Չնայած բավական հաջող խաղին և բարձր աշխատավարձին, իվուարցին չի բացառում իր վերադարձը Անգլիա:
-Ով գիտի: Հնարավոր է՝ ես վերադառնամ Անգլիա, սակայն այս պահին ես երջանիկ եմ «Լիլում»,- Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է Կալուն: