«Էվերթոնի» կիսապաշտպան Գարեթ Բերրին խոստովանել է, որ երջանիկ է Պրեմիեր Լիգայում 500-րդ խաղն անցկացնելու համար:
«Նյուքասլի» դեմ երեկվա խաղը Բերրիի համար հոբելյանական էր, որում իր նոր թիմը հաղթանակ տոնեց (3:2), և Գարեթը չի թաքցնում իր ուրախությունը:
-Սա ուղղակի ֆանտաստիկ է: Ես ինձ հաջողակ եմ համարում, որ կարողացել եմ Պրեմիեր Լիգայում մանսակցել 500 հանդիպման: Ես գործնականում կարողացել եմ խուսափել վնասվածքներից և այժմ ցանկանում օգնել «Էվերթոնին», որպեսզի էլ ավելի բարձրանա մրցաշարային աղյուսակում:
Պրեմիեր Լիգայում իմ նորամուտը եղել է 15 տարի առաջ: Տարիներն արագ են անցնում, հատկապես երբ հանդես ես գալիս նման բարձրակարգ առաջնությունում: Ես ցանկանում եմ խաղալ այնքան, որքան իմ ֆիզիկականը հնարավորություն կտա,- Sky Sports-ին հայտնել է Բերրին: