«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ստեֆան Յովետիչը չի զղջում, որ ամռանը տեղափոխվեց «Էթիհադ»:
Հուլիսին «քաղաքայինները» 23-ամյա Յովետիչի համար «Ֆիորենտինային» 22.4 մլն ֆունտ վճարեցին: Սակայն Ստեֆանն առողջական խնդիրների պատճառով դեռ չի կարողանում իրեն դրսևորել լավագույն կողմերով:
Ամռանը Մոնտենեգրոյի հավաքականի հարձակվողի համար պայքարում էր նաև Ա Սերիայի չեմպիոն «Յուվենտուսը», սակայն Յովետիչը ընտրեց Մանուել Պելեգրինիի թիմը:
-Ընտրությունը մեծ էր: Եթե չտեղափոխվեի «Սիթի», ապա կմիանայի «Յուվենտուսին»: Ես «Ֆիորենտինային» խնդրեցի, որ ինձ բաց թողնեն «Սիթի» և այժմ շատ գոհ եմ,- Յովետիչի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը: