Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի մեկնարկը տրվեց «Սեյտ Ջեյմս Պարկում», ուր տեղի «Նյուքասլը» սեփական հարկի տակ ընդունել էր առաջատար «Լիվերպուլին»:
Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեինց բացեց Յահան Կաբայեն՝ առաջ մղելով «կաչաղակներին»: Խաղի 40-րդ րոպեին մրցավարը դաշտի տերերին թողեց 10 ֆուտբոլիստներով և 11 մետրանոց նշանակեց նրանց դարպասին, որն անվրեպ իրացրեց Սթիվեն Ջերարդը՝ 1:1:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց «Նյուքասլը» կրկին առջևում էր: Այս անգամ գոլն իր հաշվին գրանցեց ֆրանսիացի ռմբարկու Լոիկ Ռեմին: Սակայն Ալան Պարդյուի սաներին չհաջողվեց պահել հաղթական հաշիվը: 72-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Դանիել Սթարիջը:
Գոլեր․ Կաբայե՝ 23ր, Ջերարդ՝ 42ր (11մ), Ռեմի՝ 57ր, Սթարիջ՝ 72ր:
Հեռացում․ Յանգա-Մբիվա՝ 40ր: