«Լիվերպուլ»-ը պատրաստվում է նոր պայմանգիր առաջարկել Անգլիայի հավաքականի 17-ամյա վինգեր Ռահիմ Ստերլինգին:
Չնայած բավական երիտասարդ տարիքին, Ստերլինգը արդեն երկու երեխայի հայր է երկու տարբեր կանանցից: Տեղ ունի իր թիմի հիմնական կազմում, իսկ այս շաբաթ նորամուտը նշեց Անգլիայի ազգային հավաքականում: Վերջին օրերին բրիտանական թերթերը գրում էին այն մասին, որ ֆուտբոլիստը պահանջել է ավելացնել աշխատավարձը, սակայն վերջինս հերքել է այդ լուրերը:
-Կարծում եմ Ռահիմը, նրա գործակալը և ընտանիքը հասկանում են, որ ֆուտբոլիստը հիմա գտնվում է լավագույն ակումբներից մեկում և որ նրա ապագան հենց «Լիվերպուլ»-ի հետ է կապված ,- ասել է թիմի մարզիչ Բրենդան Ռոջերսը: Liverpool Echo