«Լիվերպուլը» որոշել է իր երիտասարդ պաշտպան Անդրե Վիսդոմին վարձակալությամբ ուղարկել Չեմպիոնշիփում հանդես եկող «Դերբի»:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Անդրեի վարձակալության համար առաջարկ է արել «ոչխարների» գլխավոր մարզիչ Սթիվ Մաքլարենը: «Դերբին» երիտասարդ անգլիացուն մշտական խաղային պրակտիկա է խոստացել:
Աղբյուրի հաղորդմամբ, «Լիվերպուլը» պատրաստակամություն է հայտնել օրացույցային տարվա ավարտին Վիսդոմին բաց թողնել, և արդեն առաջիկա օրվա ընթացքում գործարքն ավարտին կհասնի:
Այս պահին «Դերբին» Չեմպիոնշիփում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: