«Սանդերլենդի» հարձակվող Ֆաբիո Բորինին հայտնել է, որ իր ապագան կապում է միայն «Լիվերպուլի» հետ:
Բորինիի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Լիվերպուլին» և նա ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով է հանդես գալիս «Սանդերլենդում»: Կիրակի օրը «Նյուքասլի» դեմ խաղում 22-ամյա իտալացու խփած գոլը «կատուներին» հաղթանակ պարգևեց՝ ընդ որում Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում առաջին հաղթանակը:
Չնայած «Լիվերպուլում» բարդ մեկնարկին, Բորինին հուսով է, որ դեռ հնարավորություն կունենա հանդես գալ «Էնֆիլդում»:
-«Լիվերպուլում» կազմի մեծ փոփոխություն է տեղի ունեցել: Ես շարունակում եմ լինել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ, և այստեղ եմ նրա համար, որ այս պահին «Լիվերպուլում» տեղ չունեմ: Սակայն իմ արմատները դեռ «Էնֆիլդում» են: Հուսով եմ կվերադառնամ այնտեղ,- Rete Sport-ին հայտնել է Բորինին: