«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Տոտենհեմ»-ի դեմ խաղից առաջ լուրջ խնդիրների առաջ է կանգնել:
-Թիմում լուրջ խնդիրներ կան: Որոշ ֆուտբոլիստներ նոր են վերադարձել ապաքինումից և խաղային պրակտիկայի պակաս կա: Խնդիր կա դարպասապահի հարցում: Չնայած Շեսնին սկսել է մարզումները, սակայն խաղից առաջ պետք է վստահ լինենք, որ նա կարող է 90 րոպե բարձր մակարդակով խաղ անցկացնել:
Ավելացնեմ նաև Ուոլքոտին, Չեմբերլենին, Սանյային, Արտետային և Ժիրուին: Նրանք այնքան շատ են, որ առավոտյան մտածում էի նոր բժիշկներ պետք կգան:
Արտետան խնդիր ունի ազդրի հետ, Ժիրուն՝ ծնկան: Հուսով եմ նրանք կկարողանան խաղալ,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Ավելացնենք, որ հարցականի տակ է նաև Սանտի Կասորլայի մասնակցությունը: