«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը հուսով է, որ իր խաղընկել Լուիս Սուարեսը կմնա «Էնֆիլդում»:
Վերջին օրերին նոր թափ է առել Սուարեսի «Ռեալ» տեղափոխվելու մասին խոսակցությունները: Սակայն Սթարիջը չի ցանկանում բաժանվել հարձակման գծում իր խաղընկերոջից, ում հետ միասին ընթացիկ մրցաշրջանում 14 գոլ են խփել:
-Հիանալի է խաղալ նրա հետ: Մենք միասին մրցակցի պաշտպանների համար լուրջ խնդիրներ ենք ստեղծում: Բոլորն էլ ցանկանում են, որ Լուիսը մնա: Հուսով եմ, որ դեռ երկար կխաղամ նրա հետ,- ասել է Սթարիջը: talkSPORT