«Լիոնի» հարձակվող Բաֆետիմբի Գոմիսի գործակալը հայտնել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը շատ մոտ է Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն:
Անցած ամառ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողին ցանկանում էր գնել «Նյուքասլը»: Եվ չնայած, որ 28-ամյա հարձակվողը հայտնվել է նաև իտալական «Ռոմայի» և «Լացիոյի» ուշադրության կենտրոնում, Անգլիա տեղափոխությունն ավելի հավանական է:
-Որոշ ժամանակ առաջ ես խոսեցի Սաբատիլիի («Ռոմայի» սպորտային տնօրեն) և Տերեի («Լացիոյի» սպորտային տնօրեն) հետ: Նրանք հայտնեցին, որ Բաֆեն իրենց առաջնային նպատակը չէ:
Մենք բանակցություններ ենք վարում Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբների հետ: Որոշակի խնդիրներ է ստեղծում Գոմիսի 2.5 մլն եվրո աշխատավարձը, – Tuttomercatoweb-ին հայտնել է գործակալ Ֆրանչեսկո Դե Ֆրիսկոն: