Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով կարող է բացակայել մինչև վեց շաբաթ:
Հիշեցնենք, որ «Վեստ Հեմի» դեմ խաղում (4:1) Ջերարդը ստիպված փոխարինվեց: Այսօր Ջերարդը բուժզննում կանցնի, սակայն նախնական տվյալներով նա մինչև հունվարի վերջ չի կարողանա դաշտ դուրս գալ:
Ջերարդի այս վնասվածքը մեծ հարված կլինի «Լիվերպուլի» համար, քանի որ շարքից դուրս է եկել նաև Դանիել Սթարիջը:
Այս պարագայում 33-ամյա կիսապաշտպանը կարող է բաց թողնել «Լիվերպուլի» հիմնական մրցակիցներ «Տոտտենհեմի», «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» դեմ խաղերը: