«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը խոստովանել է, որ մտադիր է ապագայում վերադառնալ Ա Սերիա:
Սերբ պաշտպանն իր չորրորդ մրցաշրջանն է անցկացնում «Էթիհադում»: «Լացիոյի» նախկին ֆուտբոլիստը «քաղաքայինների» պաշտպանության ձախ եզրում տեղ գտնելու համար պայքարի մեջ է Գաել Կլիշիի հետ:
-«Սիթիի» հետ պայմանագիր ունեմ մինչև 2015 թվականը: Ես գոհ եմ ստացված խաղաժամանակից, սակայն ցանկանում եմ մի օր վերադառնալ Իտալիայի առաջնություն: Տեսնենք, թե ինչ կստացվի ապագայում,- Կոլարովի խոսքերն է մեջբերում Mediaset-ը: