Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի ունեցավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Սիթին» հյուրընկալել էր ընացիկ մրցաշրջանի առաջատար «Արսենալին»:
Երկրպագուները բավական դրամատիկ խաղի ականատես եղան: Սեփական հարկի տակ անպարտելի «քաղաքայինները» հաղթեցին նաև «զիանգործներին»:
«Սիթիից» մեկական անգամ աչքի ընկան Սերխիո Ագուերոն, Ալվարո Նեգրեդոն, Յայա Տուրեն և Դավիդ Սիլվան, իսկ Ֆերնանդինյոն դուբլ ձևակերպեց, ով էլ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Լոնդոնցիներից էլ դուբլի հեղինակ դարձավ վնասվածքից վերադարձած Թեո Ուոլկոտը, խաղավարտից մեկ րոպե առաջ էլ հաշիվը կրճատեց Պեր Մերտեզակերը:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» բարձրացավ 2-րդ հորիզոնական և «Արսենալի» նկատմամբ միավորների տարբերությունը հասցրեց 3-ի:
Գոլեր. Ագուերո՝ 14ր, Ուոլկոտ՝ 31ր, 63ր, Նեգրեդո՝ 39ր, Ֆերնանդինյո՝ 50ր, 88ր, Սիլվա՝ 66ր, Մերտեզակեր՝ 90ր, Տուերե՝ 90ր (11մ):