Ինչպես հաղորդում է BBC-ն, «Լիվերպուլը» նոր պայմանագրի համար բանակցություններ է սկսել Լուիս Սուարեսի հետ:
Երեքշաբթի օրը «կարմիրների» գործադիր տնօրեն Յան Էյրը վերադարձավ Իսպանիայից, որտեղ բանակցում էր ուրուգվայցու գործակալ Պերե Գվարդիոլայի հետ:
Սուարեսին առաջարկվող նոր պայմանագրով Էյրը փորձում է բացառել առաջնության լավագույն ռմբարկուի տեղափոխությունն այլ ակումբ: Հիշեցնենք, որ Սուարեսի ներկայիս պայմանագիրը կլրանա 2016թ-ին:
Հաղորդվում է, որ մերսիսայդյան ակումբը պատրաստ է Լուիսի աշխատավարձը հասցնել շաբաթական 200 հզր ֆունտի: