Մալկի Մաքեյը հայտնել է, որ իր կամքով չի լքի «Քարդիֆի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Այս շաբաթ ուելսյան ակումբի ղեկավար Վինսենտ Տանը պահանջեց, որ Մաքեյն իր կամքով լքի ակումբը, եթե չի ուզում հեռացվի: Սակայն շաբաթ օրը «Լիվերպուլից» կրած 3:1 հաշվով պարտությունից հետո Մաքեյը հայտնել է, որ ցանկանում է շարունակել աշխատել «Քարդիֆում»:
-Ես ինքնակամ հրաժարական չեմ տա, քանի որ ցանկանում եմ շարունակել այն գործը, որն անում եմ վերջին երկուսուկես տարում:
Մենք հանդես ենք գալիս աշխարհի ուժեղագույն առաջնությունում և մեր մրցակիցները ուժեղագույն ակումբներն են: Այդքանով հանդերձ մենք վատ չենք խաղում: Եթե խնդիր կա, ապա այլ մարդկանց մեջ փնտրեք,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Մաքեյը: